Թիվ ԱՎԴ/0079/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցում
03.08.2022
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԱՎԴ/0079/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Երրորդ անձ՝ Գայանե Մուրադյանին
Ծանուցվող անձի հասցեն` ՀՀ Արարատի մարզ, գ.Բերքանուշ
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մատինյանի որոշմամբ վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0079/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Պետական եկամուտների կողմիտեի ընդդեմ Սարգիս Մուրադյանի, երրորդ անձինք` Նվարդ, Գայանե, Արուսյակ Մուրադյանների` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակված է 2022 թվականի սեպտեմբերի 08-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`