Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/6605/02/21 դատական ծանուցագիր

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ/6605/02/21
03.08.2022թ.
ՇԴ25-------

Դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Տիգրան Պետրոսյանին
ՀՀ, քաղաք Գյումրի, Վ. Սարգսյան փողոց, 7 շենք, բնակարան 13

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/6605/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդդեմ Տիգրան Պետրոսյանի, Սամվել Բալասանյանի և Էմմա Շաբոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը կայանալու է 22.09.2022 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ ՇՄ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`