Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3632/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

03.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ ընդհանուր իրավասության դատարան
ՀՀքաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
Ե-
Գործ ՇԴ/3632/02/17
«29» հուլիսի 2022թ
Թիվ ՇԴ/3632/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Պատասխանող՝ Վոլոդյա Երանոսյանին
/ հասցեն Ք. Գյումրի Մ.Խորենացու 2շ.,բն 30/


Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գոռ Հարությունյան) 13.07.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Հմայակի Հովհաննիսյանի, Ռուզան Հովհաննեսի Հովհաննիսյանի, Աղունիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Իրինա Խաչիկի Հովհաննիսյանի, Ռուզաննա Գևորգի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Համլետ Հրայրի Մկրտչյանի, ՀՀ Շիրակի մարզի Ազատան համայնքի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Գ.ՋԱՆՈՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7

Հեռ..` +374031250316

Էլ. փոստ`