Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3068/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

04.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

Միքայել Արամի Տեր-Հարությունյանին
հասցեն` ք.Վանաձոր, Թևոսյան փող., 13ա 15 բն.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալլա Խաչատուրի Աբրահամյանի ընդդեմ Միքայել Արամի Տեր-Հարությունյանի, Կարեն Հրայրի Էլիտբարյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Հրայր Սերյոժայի Ասլանյան, Արամ Միշայի Տեր-Հարությունյան, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ 12.02.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, 13.02.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված է առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`