Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԼԴ/1624/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Բավական Լևոնի Գաբրիելյանին
հասցեն՝ Լոռու մարզ, գյուղ Վահագնի, 8 փ., 12 տ.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ներսես Կարենի Մկրտչյանի ընդդեմ Բավական Լևոնի Գաբրիելյանի, Բելլա Սեյրանի Գաբրիելյանի, Սոս Սեյրանի Գաբրիելյանի, Պայծառ Սեյրանի Գաբրիելյանի և Վիլիկ Սեյրանի Գաբրիելյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 06.09.2022 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`