Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4707/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում և նախնական նիստ նշանակելու որոշման վերաբերյալ փաստաթղթերի դեպոնացման ծանուցում

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/4707/02/22
<<02>> օգոստոսի 2022թ.

.
Քաղաքացիական գործով պատասխանող
<<Էնվիժն դիջիթըլ>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Լալայանց փ, 47Ա, 75/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 16.02022 թվականի որոշմամբ՝ Կարեն Ալեքսանդրի Գալոյանի ընդդեմ <<Ինվիժն դիջիթըլ>> ՍՊ ընկերության, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ <<Ինվիժն դիջիթըլ>> ՍՊ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի 12.11.2021 թվականի արձանագրությամբ ամրագրված որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ընկերության կանոնադրության մեջ 18.11.2021 թվականին կատարված փոփոխությունների պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին օրական աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասինհայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 01.08.2022 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 12.09.2022 թվականին, 17:20-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41Ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`