Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ Արդ1/0050/02/22 քաղ. գործով դատ նիստի ծանուցում

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

<<Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Հովհակյանին
/ք.Վաղարշապատ, Զվարթնոց թաղմ., Այգեստան 20/



Հայտնում ենք, որ թիվ Արդ1/0050/02/22 քաղ. գործով ըստ հայցի՝ Գայանե Գագիկի Գասպարյանի ընդդեմ <<Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Հովհակյանի` տնօրենի 24.12.2021 թվականի թիվ 201 հրամանն ուժը կորցրած ճանաչելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, հերթական դատական նիստը նշանակված է 2022 թ. օգոստոսի 25-ին` ժամը 12:40-ին /Վաղարշապատ, Կամո 15/:
խնդրում ենք դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ք.ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին,Կամոյի 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`