Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8733/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Նաիրա Սերյոժայի Առաքելյանի վերաբերյալ դատալան ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Նաիրա Սերյոժայի Առաքելյանի, Նինա Գագիկի Կարապետյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու, ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Նաիրա Սերյոժայի Առաքելյանի, Նինա Գագիկի Կարապետյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 01.12.2022 թվականին, ժամը 14:05-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`