Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23242/02/22 քաղաքացիական գործով պատասխանող <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատալան ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Հակոբ Հարությունի Ոսկանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի (այսուհետ՝ նաև Կազմակերպություն)՝ փորձաքննությունների արդյունքներն անարժանահավատ՝ անվավեր ճանաչելու, այն վերացնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՈՐՈՇԵՑ

1. Հայցվոր Հակոբ Հարությունի Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու մասին, բավարարել,
Հակոբ Հարությունի Ոսկանյանի համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն` 45.027,4 (քառասունհինգ հազար քսանյոթ ամբողջ չորս) ՀՀ դրամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
2. Հակոբ Հարությունի Ոսկանյանի ընդդեմ <<Դիեքս Փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, <<Ինգո Արմենիա>> ԱՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի՝ փորձաքննությունների արդյունքներն անարժանահավատ՝ անվավեր ճանաչելու, այն վերացնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`