Թիվ ԵԴ/12214//02/22 քաղաքացիական գործով պատասխանող <<Մամիվա>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատալան ծանուցագիր
05.08.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Անքրաժ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ <<Մամիվա>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`
ՈՐՈՇԵՑ
1. <<Անքրաժ>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Մամիվա>> ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`