Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/7424/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/7424/02/21


. Պատասխանող՝ Սամսոն Նորիկի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրո. 3 թաղ, 308/10

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյանի) վարույթում է գտնվում թիվ ԿԴ/7424/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Մելսիկի Իսախանյանի ընդդեմ Սամսոն Նորիկի Գրիգորյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԿԴ/7424/02/21 քաղաքացիական գործով հրավիրել է դատական նիստ :
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց, 29) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Միաժամանակ Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2.Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


¸²î²ìàðԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`