Թիվ ԼԴ/1828/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.08.2022
պատասխանող՝ Վահե Երվանդի Գյոզալյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Աղայան փողոց, 39 տուն
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սերյոժա Փաշոյի Կոստանդյանի իրավահաջորդ Նունե Սերյոժայի Կոստանդյանի և Վահե Երվանդի Գյոզալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 06.09.2022 թվականին, ժամը 16:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․Մարտիրոսյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`