Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2230/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Սասուն Տիգրանի Դավթյանին
հասցեն՝ ՀՀ ԱՆ <<Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկ՝ ք.Երևան, Նուբարաշենի խճ. 7

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ Անդրանիկ Ֆելիքսի Մատինյանի և Սասուն Տիգրանի Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 06.09.2022 թվականին, ժամը 12:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Դատական նիստի ընթացքում որոշվել է առաջարկել Ձեզ ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`