Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/7198/02/22 քաղաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացում:

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գագիկ Ազգանազի Հարությունյան
(ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրաբեր 2 փ., 1)

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ/7198/02/22 քաղաքացիական գործն ըստ քննարկելով «Ակբա-բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գագիկ Ազգանազի Հարությունյանի, Ներսես Համբարձումի Ջալլադյանի և Օֆելյա Վոլոդյայի Մադաթյանի՝ 2․702․411 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:
Դատարանի կողմից Ձեզ փոստային կապի ծառայության միջոցով ուղարկված ծրարը ետ է վերադարձվել դատարան «տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան, Կոտայքի փող., 8 շ.):
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Դուք կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանի կայացրած որոշում(ներ)ը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակի հասցեով՝ ք. Աբովյան, Կոտայքի փող. 8 շ.):
Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝
1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից նույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
7. Նույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-223-2-13-39

Էլ. փոստ`