Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/48087/02/21 քաղաքացիական գործով պատասխանող «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը:

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/48087/02/21
13 հուլիսի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Պատասխանող՝ «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Մ.Ավետիսյան 2 փող., 11 շենք, 23 բն./

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/48087/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Արման Վահանի Մարտիրոսյանի ընդդեմ «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, զրպարտության դիմաց նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով փոխհատուցում վճարելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և վիրավորանքի դիմաց նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 07-ին, ժամը 10:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`