Թիվ ԼԴ/2718/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.08.2022
Պատասխանող՝ Լալա Ռոբերտի Շահինյանին
Հասցեն՝ ք.Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 4 թաղ., 14 շենք, բն. 4
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Սամվելի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի ընդդեմ Արմենակ Սամվելի Հակոբյանի, Լալա Ռոբերտի Շահինյանի և Աննա Սամվելի Հակոբյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 13․09․2022 թվականին, ժամը 11։10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`