Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1976/02/17քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ3/1976/02/17 քաղաքացիական գործով
ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Ժան Քարլոս Տէկիրմէնճեանին
/ ՀՀ, ք Երևան, Լյովայի փ․, տուն 8/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Տիգրան Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի իրավահաջորդ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Էմիլ Ավուշյանի, Ժան Քարլոս Տէկիրմէնճեանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 19.06.2017 թվականի 73 որոշման 6-րդ կետը, 0152-0010 ծածկագրով հողամասի վերաբերյալ տեղի ունեցած աճուրդի արդյունքները, հողամասն աճուրդով վաճառելու մասին 10.08.2017 թվականի թիվ 6 արձանագրությունը, անշարժ գույքի առուվաճառքի 19.08.2017 թվականի ՍՄ 3544 պայմանագիրը, անշարժ գույքի վաճառքի 17.04.2019 թվականի պայմանագիրը, դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, հողամասը գնելու նախապատվության իրավունքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին հա. ԿԴ3/1976/02/17 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29․09․2022 թվականին, ժամը՝ 10։30-ին։
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:

Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`