Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/13212/02/21քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ/13212/02/21 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Նարինե Ռուզվելտի Կարապետյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Պտղնի, Այգեգործական տարածք, 13 թաղ., 25 այգետնակ/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Նարինե Ռուզվելտի Կարապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Հրաչյա Լյուդվիկի Կարապետյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, հա. ԿԴ/13212/02/21 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 01․11․2022թ․, ժամը՝ 16:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`