Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/0083/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ ծանուցում

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՍԴ2/0083/02/21 քաղաքացիական գործով
Հրապարակային ծանուցում
09․08․2022թ․

Պատասխանող՝ Շահեն Սմբատի Շախնազարյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան փ․, 21 շ․, բն․ 45

Թիվ ՍԴ2/0083/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ ընդդեմ Շահեն Սմբատի Շախնազարյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սուսաննա Սերյոժայի Մարտիրոսյանի, Լուսինե Սմբատի Շախնազարյանի՝ պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը, ուստի նշվածի վերաբերյալ անհրաժեշտ է Ձեր դիրքորոշումը հայտնել դատարանին։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` Հեռ․ 0285 5-29-03

Էլ. փոստ`