Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/1087/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանողներ` Արմեն Մնացականի Հակոբյանին Շուշան Մնացականի Հակոբյանին Արթուր Մնացականի Հակոբյանին Վալյա Մինասի Հակոբյանին /ք.Արարատ, Խանջյան փ. 45/46 բն./

10.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածi 6-րդ մաս

Թիվ ԱՎԴ1/1087/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանողներ` Արմեն Մնացականի Հակոբյանին
Շուշան Մնացականի Հակոբյանին
Արթուր Մնացականի Հակոբյանին
Վալյա Մինասի Հակոբյանին
/ք.Արարատ, Խանջյան փ. 45/46 բն./


Հայտնվում է, որ դատարանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ1/1087/02/21 քաղաքաիական գործն ըստ հայցի Նարինե Անանյայի Հակոբյանի ընդդեմ Արմեն Մնացականի Հակոբյանի, Արթուր Մնացականի Հակոբյանի, Շուշան Մնացականի Հակոբյանի և Վալյա Մինասի Հակոբյանի` ժառանգությունն ընդունած ճանաչելու և ընդհանուր գույքից բաժինն առանձացնելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք՝ հրավիրվում եք Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (հասցե՝ Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1) 2022 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին:

Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`