Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/50807/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

10.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Հայցվոր՝ Վահե Մուշեղի Սեդրակյանին
/Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Անի թաղ., Մինաս Ավետիսյան փող., 41շ., 13բն./

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/50807/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Վահե Մուշեղի Սեդրակյանի ընդդեմ «Ռեսո» ԱՓԲ ընկերության, «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, Ղարիբ Խաչիկի Արասխանյանի` «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության պատահարի առաջացման պատճառների առաջնային և կրկնակի փորձաքննության եզրակացությունները անվավեր ճանաչելու, գումարի բռնագանձման պահանջների մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ Դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`