Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0829/02/20 քաղքացիական գործով դատական ծանուցագիր

11.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

Քաղաքացիական գործ թիվ՝ ԿԴ1/0829/02/20

Պատասխանող՝ Սերյոժա Խաչատրյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6 թաղ., 4շենք., բն. 23


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 18-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Նորայր Օնիկի Մակվեցյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Սերյոժա Սարգսի Խաչատրյանի՝ (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, մնացած սեփականատերերին շուկայական գնով գնելուն պարտավորեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա պարտավորության չափով բռնագանձում տարածելու, իսկ առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությամբ վաճառելու, գույքի նկատմամբ համատեղ սեփականություն ունեցող այլ անձանց շուկայական արժեքով պարտապանի բաժինը գնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 03.04.2020 թվականին կայացված որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 03.04.2020 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշում և կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով 19.05.2020 թվականին ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 23.09.2020 թվականին կայացվել է նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 18.02.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն փորձաքննություն նշանակելու մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 30.06.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն Զաբել Խաչատրյանին պատասխանողի կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ1/0829/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 11.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Նորայր Օնիկի Մակվեցյանի ընդդեմ Սերյոժա Սարգսի Խաչատրյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա պարտավորության չափով բռնագանձում տարածելու, իսկ առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությամբ վաճառելու, գույքի նկատմամբ համատեղ սեփականություն ունեցող այլ անձանց շուկայական արժեքով պարտապանի բաժինը գնելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`