Թիվ ԿԴ1/1021/02/20 քաղքացիական գործով դատական ծանուցագիր
11.08.2022
Քաղաքացիական գործ թիվ՝ ԿԴ1/1021/02/20
Երրորդ անձ՝ Քնարիկ Պողոսյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Արամուս, Երիտասարդական 4-րդ փող., տուն 4
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 21-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Աննա Հմայակի Բաբայանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանող Պարթև Սամվելի Պողոսյանի, երրորդ անձինք՝ Սամվել Սերյոժայի Պողոսյանի, Անժելա Լուսանդրիկի Պողոսյանի և Քնարիկ Սամվելի Պողոսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, մյուս համասեփականատերերի կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Պարթև Սամվելի Պողոսյանի, երրորդ անձինք՝ Սամվել Սերյոժայի Պողոսյանի, Անժելա Լուսանդրիկի Պողոսյանի և Քնարիկ Սամվելի Պողոսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, մյուս համասեփականատերերի կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 11.08.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 10.03.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 11.03.2021 թվականին կայացվել է դատաշինարարատեխնիկական-դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ ՍՊ ընկերության կողմից 01.06.2021 թվականին Դատարան է ներկայացվել 17.05.2021 թվականի թիվ 159-01/Վ-021 փորձագետի եզրակացությունը:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 04.06.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ1/1021/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 12.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Աննա Հմայակի Բաբայանի ընդդեմ պատասխանող Պարթև Սամվելի Պողոսյանի, երրորդ անձինք՝ Սամվել Սերյոժայի Պողոսյանի, Անժելա Լուսանդրիկի Պողոսյանի և Քնարիկ Սամվելի Պողոսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, անհնարինության, մյուս համասեփականատերերի կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29
Հեռ..` (0224) 2-16-15
Էլ. փոստ`