Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/2857/02/21 քաղաացիական գործով դատական ծանուցագիր

11.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/2857/02/20
ԴԴ 23
«____»______________ 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր՝ Աշոտ Ռաֆիկի Սարգսյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Հանրապետության փողոց, 12-49

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մադաթ Ռաֆիկի Սարգսյանի ընդդեմ Աշոտ Ռաֆիկի Սարգսյանի, Անուշ Ռաֆիկի Եսայանի՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Աշոտ Ռաֆիկի Սարգսյանի ընդդեմ Մադաթ Ռաֆիկի Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Անուշ Ռաֆիկի Եսայանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին դատական նիստերի դահլիճ 2) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձինքանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձինքանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դժվար է պատճենահանել, ուստի Դուք ծանուցվում եք, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են և դրանց հետ կարող եք ծանոթանալ դատարանում:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`