Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17153/02/21

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

12.08.2022թ.

Պատասխանող Պետրոս Վարդանյանին
հասցեն՝ ՀՀ, Արմավիր, Արագած 5փ., շ.1, բն.2/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնա Դալլաքյանի ընդդեմ պատասխանող Պետրոս Վարդանյանի, երրորդ անձ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին՝
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2022թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/17153/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի գործավար` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/17153/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
30․06․2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի,մասնակցությամբ, հայցվոր՝ Սոնա Դալաքյանի, հայցվորի ներկայացուցիչ Լենա Կարապետյանցի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սոնա Դալլաքյանի ընդդեմ պատասխանող Պետրոս Վարդանյանի, երրորդ անձ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին՝

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Պետրոս Վարդանյանի, երրորդ անձ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին՝
Դատարանի (դատավոր՝ Մ․Հովակիյանի) 05․05․2021թ-ի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։ Դատարանի 05․05․2021թ․-ի որոշման դեմ 29․06․2021թ․-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ դատարանը 16․07․2021թ․-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05․05․2021թ․-ի թիվ ԵԴ/17153/02/21 քաղաքացիական գործով կայացրած ,Հայցադիմումի ընդունումը մերժելու մասինեորոշումը վերացնել։
Թիվ ԵԴ/17153/02/21 քաղաքացիական գործը 01․09․2021թ․-ին մակագրվել է դատավոր ՝ Էդ․ Ամալյանին, դատավորի աշխատակազմանի է հանձնվել 08․09․2021թ․-ին։
Դատարանի ՝15․09․2021թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 16․11․2021թ․-ի որոմամբ թիվ ԵԴ/17153/02/21 քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/17153/02/21 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝
-Սոնա Դալլաքյանի և Պետրոս Վարդանյանի անչափահաս Դավիթ Վարդանյանի ծնողներ հանդիսանալու փաստը,
- Դավիթ Վարդանյանի հայցվոր Սոնա Դալլաքյանի խնամքին գտնվելու հանգամանքը,
-Պետրոս Վարդանյանի կողմից երեխայի լավագույն շահերին հակասող գործողություններ կատարելու հանգամանքը,
- Պետրոս Վարդանյանի կողմից այնպիսի արարքների կատարումը, որպիսիք չեն բխում երեխայի լավագույն շահերից։
Նշված փաստերի ապացուցման պարտականությունը դնել հայցվոր կողմի վրա։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 30․08․2022 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`