Թիվ ԼԴ/3634/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
12.08.2022
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am
Քաղաքացիական գործ
ԼԴ/3634/02/22
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ՝
Արթուր Ռուբենի Մարիկյանին
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կարեն Դեմիրճյան 13Ա 5
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Սահակյանի) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/3634/02/22 քաղաքացիական ըստ հայցի Արթուր Ռաֆիկի Վարդանյանի ընդդեմ «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Արթուր Ռուբենի Մարիկյան՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու և կիրառված արգելանքը վերացնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված է դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ԱՅՎԱԶՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` (0322) 2-33-93
Էլ. փոստ`