Թիվ ԵԴ/27762/02/18 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
12.08.2022
0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/
Ալեքսան Անդրանիկի Պողոսյանին
/ք.Երևան, Վ.Շենգավիթ 2 փող., 4 46/
Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/27762/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Ալեքսան Անդրանիկի Պողոսյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՍՊԸ ընկերության, «Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի, երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության՝ ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ Դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ