Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/2167/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


Պատասխանող՝
Աննա Հրանտի Մաթևոսյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, գ.Ն.Կ.Աղբյուր, 11փ., 3նրբ., 3փկղ., տուն 4/

Սույնով տեղեկացվում եք, որ ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Աննա Հրանտի Մաթևոսյանի և Լիլիթ Մովսեսի Նավասարդյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական ծախսերի հարցերը լուծելու և լրացուցիչ վճիռ կայացնելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 14:10-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ) հրավիրվում է դատական նիստ:

Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝
1. Վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`
1) վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
2) լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.
3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:
2. Լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդությունը կարող է ներկայացվել նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
4. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով լրացուցիչ վճիռ կայացնելու միջնորդության, որը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 27270

Էլ. փոստ`