Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0256/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ1/0256/02/19

Երրորդ անձ՝ ԱՁ Արմինե Բաբայանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շահումյան 4 փողոց, 41 տուն



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 21-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Գարանտ1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ ՄԱՎԱՍ ԱԳՐՈ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՄԱՎԱՍ ԱԳՐՈ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Գարանտ1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյանի) կողմից 30.01.2019 թվականին կայացվել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Պատասխանողի ներկայացուցչի կողմից 01.03.2019 թվականին ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյանի) կողմից 01.03.2019 թվականին կայացվել է որոշում հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյանի) կողմից 01.03.2019 թվականին կայացվել է որոշում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարող Սերժիկ Խաչատրյանի կողմից 11.03.2019 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որով արգելադրվել է ՄԱՎԱՍ ԱԳՐՈ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքը:
ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի մարզային բաժնի Թալինի բաժանմունքի հարկադիր կատարող Մուշեղ Հովհաննիսյանի կողմից 27.03.2019 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որով արգելադրվել է Գարանտ1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքը:
Քաղաքացիական գործը 09.04.2019 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Մ. Գևորգյանին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 17.04.2019 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 31.07.2019 թվականին Դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմումի պատասխան, որը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 06.08.2019 թվականին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 18.09.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարան է ներկայացվել դիմում հայցի հիմքը փոփոխելու/վրիպակն ուղղելու վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 18.09.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարան է ներկայացվել միջնորդություն անհատ ձեռնարկատեր «Արմինե Բաբայան»-ին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, որը Դատարանի կողմից բավարարվել է:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 18.09.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարան է ներկայացվել միջնորդություն վկա հրավիրելու մասին:
Պատասխանողի ներկայացուցչի կողմից 28.09.2020 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 28.09.2020 թվականին կայացվել է որոշում քաղաքացիական գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին:
Քաղաքացիական գործը 23.10.2020 թվականին մակագրվել է Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին:
Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի կողմից 26.10.2020 թվականին կայացվել է որոշում քաղաքացիական գործի ենթակայությունը որոշելու համար այն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից որոշվել է, որ թիվ ԿԴ1/0256/02/19 քաղաքացիական գործը ենթակա է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ1/0256/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 12.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Գարանտ1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՄԱՎԱՍ ԱԳՐՈ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՄԱՎԱՍ ԱԳՐՈ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Գարանտ1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`