Թիվ ԵԴ/0035/6/22 դատական հանձնարարության գործով ծանուցագիր
13.08.2022
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/0035/16/22
<<11>> օգոստոսի 2022թ.
<<Ալեքս-Պրոֆիտ>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք.Երևան, Ա. Տիգրանյան 5/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում ՌԴ Նիժնի Նովգորոդի Արբիտրաժային դատարանի կողմից Դատարան ներկայացված՝ <<Ալեքս-Պրոֆիտ>> ՍՊ ընկերության վերաբերյալ իրավական օգնություն ցուցաբերելու մասին դատական հանձնարարությունը:
Դուք տեղեկացվում եք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09:20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ -2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա) նշանակվել է դատական նիստ՝ դատական հանձնարարությունը կատարելու համար։
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`