Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9037/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

24.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Սիրուն Սուքաստի Սուքաստյանին
/ՀՀ, ք.Երևան, Թերլեմեզյան 24/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով՝ ուղարկում եմ ըստ հայցի Գոհար Պետրոսի Բաղդասարյանի, Կարեն Թաթուլի Թադևոսյանի, Արամ Թաթուլի Թադևոսյանի, Արուսյակ Թաթուլի Մաթևոսյանի, Մարինե Թաթուլի Մաթևոսյանի ընդդեմ Սիրուն Սուքաստի Սուքաստյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/9037/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին 2022թ. օգոստոսի 24-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022թ. հոկտեմբերի 05-ին, ժամը 16:45-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`