Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/9025/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

24.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Թերեզա Լևոնի Սարգսյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 22 փող., 79/3 տուն/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով՝ ուղարկում եմ ըստ հայցի Նաիրա Աշոտի Գևորգյանի ընդդեմ Թերեզա Լևոնի Սարգսյանի՝ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումարի բռնագանձման պահանջների մասին թիվ ԵԴ/9025/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին 2022թ. օգոստոսի 24-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022թ. հոկտեմբերի 05-ին, ժամը 15:15-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`