Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍԴ2/0812/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

30.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով

ՍԴ2/0812/02/21 քաղաքացիական գործով
հրապարակային ծանուցում

30-08-2022թ․

Պատասխանող՝ Վարշամ Վանյայի Ավագյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Կապան, Թումանյան փ․, շ․ 1, բն․ 30

Ձեզ է ուղարկվում թիվ ՍԴ2/0812/02/21 քաղաքացիական գործով պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից՝ Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը՝ կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստաթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:
Միաժամանակ, ՀՀ քաղ. դատ. օր.-ի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ձեզ գրավոր պարզաբանվում են պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունները, դրանց կատարման ժամկետները և չկատարելու հետևանքները, մասնավորապես.
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Առդիր՝ « » թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` Հեռ․ 0285 5-29-03

Էլ. փոստ`