Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2332/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Սուսաննա Ռաֆայելի Օհանյանին
Հասցեն՝ ք․ Վանաձոր, Զաքարյան փ․, 6/42

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Ռաֆաելի Օհանյանի ընդդեմ Արմեն Ազատի Պողոսյանի, երրորդ անձանց՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի, Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի` որոշակի անձից երեխայի սերված չլինելու փաստը ճանաչելու /հաստատելու/ և դրա հիման վրա ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում և ծննդյան վկայականում հոր մասով կատարված գրառումները անվավեր ճանաչելու, պատասխանողին երեխային հայցվորին վերադարձնելուն պարտավորեցնելու, ամուսնալուծության, բնակարանն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 27․09․2022 թվականին, ժամը 11։20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


Դատավորի գործավար՝ Ա. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`