Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2404/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Ռոբերտ Տիգրանի Հարությունյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Զորավար Անդրանիկի 101/1, բն. 11

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Օֆիկ Սուրենի Արաբաչյանի ընդդեմ Տիգրան Ռաֆիկի Հարությունյանի, Լարիսա Քոչարյանի, Ռոբերտ Տիգրանի Հարությունյանի և Վահե Տիգրանի Հարությունյանի` բնակարանի բաժնեմասի նկատմամբ ձեռբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 27.09.2022 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:





Դատավորի գործավար՝ Ա. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`