Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34772/02/22 քաղաքացիական գործով Արմեն Հարությունի Վասիլյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34772/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու և պատասխանողից
ապացույցներ պահանջելու մասին

19 հուլիսի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Արմեն Հարությունի Վասիլյանի հայցին ընդդեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության՝ հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի և տոկոսների բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Արմեն Հարությունի Վասիլյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի և տոկոսների բռնագանձման պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 13.07.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 18.07.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 200-րդ և 211-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Պատասխանող` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից պահանջել հետևյալ ապացույցները`
1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները (աշխատանքից ազատվելու մասին դիմումը՝ բնօրինակով),
2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`