Թիվ ԵԴ/26083/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Լիլիյա Սերգեյի Բարխիյանցին /հասցեն` ք. Երևան, Լեփսիուսի փ., շ. 23, բն. 47 /
02.09.2022
Թիվ ԵԴ/26083/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Լիլիյա Սերգեյի Բարխիյանցին
/հասցեն` ք. Երևան, Լեփսիուսի փ., շ. 23, բն. 47 /
Դատարանի 06.06.2022թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Լիլիյա Սերգեյի Բարխիյանցի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Դատարանի որոշմամբ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 26.09.2022թ.-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
Դատավոր Ս.Հովսեփյան
Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներիսիսյան 10
Հեռ..` +374 010-24-01-61
Էլ. փոստ`