Թիվ ԱՐԴ/2226/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցում
05.09.2022
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Արծրուն Նահապետի Աթոյանին
Սեդա Հրաչիկի Աթոյանին
Արման Արծրունու Աթոյանին
Հերմինե Արծրունու Աթոյանին
Սարգիս Արծրունու Աթոյանին
(Արմավիրի մարզ գյուղ Հոկտեմբեր.)
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/2226/02/19 քաղաքացիական գործն` ըստ հայցի ««Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Անահիտ Արծրունու Աթոյանի, Արծրուն Նահապետի Աթոյանի, Սեդա Հրաչիկի Աթոյանի, Արման Արծրունու Աթոյանի, Հերմինե Արծրունու Աթոյանի և Սարգիս Արծրունու Աթոյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանը որոշել է քաղաքացիական գործը քննել, նախնական դատական նիստի օր է նշանակվել 10.11.2022 թվականին, ժամը 10:30-ին:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արմավիրի նստավայրում` ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեում, դատական նիստերի թիվ 1 դահլիճում:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՖԻԴԱՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԱԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 41
Հեռ..` +374 237 24640
Էլ. փոստ`