Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1123/02/10 քաղաքացիական գործով Արմեն Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ նաև Կոոպերատիվ), Արմեն Թադևոսյանի, Լյուդվիգ Հովսեփյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), երրորդ անձինք Ասյա Թալալյանի, Վիլեն Պետրոսյանի, Գայանե Դաինելյանի, Մարիետտա Խոնդկարյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, Արմեն Թադևոսյանի, Լյուդվիգ Հովսեփյանի, երրորդ անձինք Ասյա Թալալյանի, Վիլեն Պետրոսյանի, Գայանե Դաինելյանի, Մարիետտա Խոնդկարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և նախնական դատական նիստի օր նշանակել 18.10.2022 թվականին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան թաղամաս 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`