Թիվ ԼԴ4/1043/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.09.2022
հայցվոր՝ «Հեքիաթ Հանգրվան» ՍՊԸ-ին
հասցեն` Լոռու մարզ, ք. Սպիտակ, Խնկոյան փ., 21 շ.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հեքիաթ Հանգրվան» ՍՊԸ-ի ընդդեմ Սպիտակ համայնքի` շինությունների նկատմամբ սեփականության, հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 11․10․2022 թվականին, ժամը 09։30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`