Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ՝ Գարսևան Գեղամի Խամոյանին
/ՀՀ, ք.Երևան, Անդրանիկի 67 շ., բն. 32/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 և 199 հոդվածներով սահմանված կարգով՝ ուղարկում եմ ըստ հայցի <<Ֆինքա>> ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Թերեզա Գարսևանի Խամոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գարսևան Գեղամի Խամոյան, Հովհաննես Գարսևանի Խամոյան, Անահիտ Յախշիբեկի Եղիազարյան՝ բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Թերեզա Խամոյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին 2022թ. սեպտեմբերի 09-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`