Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/4866/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

12.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ՝ Անահիտ Վարդանի Գասպարյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Աչաջուր)

Ըստ հայցի Ֆինքա ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Աստղիկ Վարդանի Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Վարդան Մայիսի Գասպարյանի, Շուշանիկ Հրանտի Գասպարյանի, Լեյլի Վարդանի Գասպարյանի և Անահիտ Վարդանի Գասպարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ՏԴ/4866/02/21 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի շենքում /հասցե` ք.Իջևան, Նալբանդյան 1/1/, թիվ 1 դատական նիստերի դահլիճում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 2682-71-30

Էլ. փոստ`