Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10533/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/10533/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող «ԱՐԱՅԻԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ» ՍՊ ընկերությանը
(ՀՀ քաղաք Երևան Մայիսի 9 փողոց թիվ 19)

Պատասխանող «ԱՐԱՅԻԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ» ՍՊ ընկերության
տնօրեն Անդրանիկ Ռազմիկի Հովհաննիսյանին
(ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Թթուջուր, Հ.Նահապետի փողոց տուն 29)

Ըստ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ «ԱՐԱՅԻԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:
Միաժամանակ Ձեզ տեղեկացվում է, որ Ձեր կողմից Լուսնթագ Բեժանյանին տրված լիազորագրի ժամկետը ավարտվել է:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`