թիվ ԳԴ1/2482/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին
14.09.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
ԱՁ Ժիրայր Ավետիքի Բաղդասարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Թումանյան փող., 5 շենք, 31 բն.
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ԱՁ Ժիրայր Ավետիքի Բաղդասարյանի, Էմմա Գրիգորի Խաչատրյանի և Հարություն Վերժի Կարապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ1/1522/02/19 քաղաքացիական գործով 05.10.2022 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 05.10.2022 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` (0262)-4-48-47
Էլ. փոստ`