Թիվ ԼԴ/5477/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
14.09.2022
պատասխանող՝ Անուշ Աբրահամի Բուլղադարյանին
հասցեն՝ ք. Վանաձոր, Համբարձումյան 16շ., բն. 19
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արտուշ Հրաչիկի Բուլղադարյանի, Անուշ Աբրահամի Բուլղադարյանի, Նվարդ Արտուշի Բուլղադարյանի, Մացակ Արթուրի Սուքիասյանի և Արաքսյա Արթուրի Սուքիասյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 25․10․2022 թվականին, ժամը 12։40-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`