Թիվ ԵԴ/42699/02/22 քաղաքացիական գործով Կարինե Գաիգիկի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
14.09.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42699/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
30 օգոստոսի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Սուսաննա Արմենի Սարգսյանի հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Կարեն Գագիկի Սարգսյանի և Կարինե Գաիգիկի Սարգսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորի բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հայցվորի և պատասխանողի բաժիններին համամասնորեն բաշխելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 17.08.2022թ., դատավորի աշխատակազմին է տրամադրվել 19.08.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`