Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՇԴ/3014/02/20քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ


Վկա՝ Ազատ Նորայրի Ոսկանյանին
(հասցե՝ ՀՀ ք․ Երևան, Ծերենցի փողոց,տուն 42)


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/3014/02/20 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 06-ին, ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 09-ին ժամը 14:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով):
Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


Դատավորի օգնական՝ Լ. Գրիգորյան









Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`