Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/2618/02/22 դատական ծանուցագիր

16.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/2618/02/22

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 օգոստոսի 2022 թվական քաղաք Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, (այսուհետ՝ նաև Դատարան) նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի, քննության առնելով թիվ ՇԴ/2618/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Զավենի Եղոյանի, Կարինե Զավենի Հեբոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործի քննության ընթացքում վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

19.05.2022 թվականին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Գայանե Զավենի Եղոյանի, Կարինե Զավենի Հեբոյանի՝ խնդրելով պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձել 153.507,90 ՀՀ դրամ, վարկի մայր գումարի՝ 153.343,10 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 19.05.2022 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, ինչպես նաև բռնագանձել 6.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար:
30.05.2022 թվականին Դատարանն որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 2022 թվականի օգոստոսի 30-ին:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը մերժվել է:
29.07.2022 թվականին հայցվոր «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Տերյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ հայցից հրաժարվելու մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 01.08.2022 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Դատարանը, հաշվի առնելով, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Տերյանի հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը դատարան է մուտքագրվել 29.07.2022 թվականին, իսկ դատավոր Հ. Ջալալյանը 05.08.2022 թվականից մինչև 01.09.2022 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով դատական նիստ հրավիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2022 թվականի սեպտեմբերի 20-ը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ և 300-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՇԴ/2618/02/22 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 20-ը:
2.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ












Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`