թիվ ԵԴ/19087/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.09.2022
Գործ թիվ ԵԴ/19087/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ <<Ունիկում Ինժեներիգ>> ՍՊ ընկերության
Տնօրեն՝ Տիգրան Բալոյան
/ք․Երևան, Րաֆֆու փող․, 69 շ․, 33 /
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ունիկում Ինժեներիգ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի ընդդեմ Տիգրան Հովհաննիսյանի,երրորդ անձ <<Ունիկում Ինժեներինգ>> ՍՊ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականին հունվարի 30-ին, ժամը` 15:40-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2022թ. որոշում` գործը դատաքննության նշանակելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 241962,115
Էլ. փոստ`