Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/35654/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի /այսուհետ՝ նաև Դատարան/, քննարկելով ըստ հայցի <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Կարեն Ռուբիկի Գվիդոնյանի, Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի, Գայանե Արշակի Գևորգյանի, Գեղամ Ռուբիկի Գվիդոնյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարեն Ռուբիկի Գվիդոնյանի, Ռուբիկ Անուշավանի Գվիդոնյանի, Գայանե Արշակի Գևորգյանի, Գեղամ Ռուբիկի Գվիդոնյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 02.02.2023 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`